երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վթարից մահացած Լիանա Քոչինյանը մանկապարտեզներից մեկում դաստիարակչուհի էր

Վթարից մահացած Լիանա Քոչինյանը մանկապարտեզներից մեկում դաստիարակչուհի էր

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական հրդեհի հետեւանքով մահացած 42-ամյա Լիանա Քոչինյանը Երեւանից էր։ Նա որպես դաստիարակչուհի աշխատում էր Երեւանի «Հեքիաթ» մանկապարտեզում։

«Շատ բարի, հավատքով մարդ էր, միշտ «Նարեկ» ուներ հետը, նաեւ Արեւմտյան Հայաստան էր տարել»,-  ասաց Լիանայի ընկերուհին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

  • Կիսվել: