երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վթարից մահացած Ամալյա Մնացականյանը Արեւմտյան Հայաստան էր գնացել նշանածի հետ․ վերջինիս վիճակը ծանր է

Վթարից մահացած Ամալյա Մնացականյանը Արեւմտյան Հայաստան էր գնացել նշանածի հետ․ վերջինիս վիճակը ծանր է

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական հրդեհի հետեւանքով մահացած 24-ամյա Ամալյա Մնացականյանը ծնունդով Գեղարքունիքի մարզից էր, ապրում էր Երեւանում։

Ամալյան սովորել էր Բրյուսովի պետական համալսարանում։ Նա աշխատել էր «Future in our hands» կազմակերպությունում որպես դասընթացավար։

«Շատ բարի, նպատակասլաց, ուժեղ աղջիկ էր։ Սիրում էր ճամփորդել։ Երկու տարի առաջ մեզ մոտից դուրս եկավ եւ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով երկու տարի անգլերեն դասավանդեց գյուղերում»,-պատմեցին կազմակերպությունից։

Ամալյան Արեւմտյան Հայաստան էր ուղեւորվել նշանածի՝ 23-ամյա Էդուարդ Քոլոյանի հետ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

  • Կիսվել: