երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վթարի վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 50կմ/ժամ է․ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կազմակերպություն

Վթարի վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 50կմ/ժամ է․ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կազմակերպություն

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կապալառու կազմակերպության՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի մամուլի հաղորդագրությունը՝ կապված ս/թ. օգոստոսի 14-ին կմ90 հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարի հետ․

«Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, որ հանդիսանում է Լանջիկ-Գյումրի
ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կապալառու կազմակերպությունը,
հայտնում է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածը, որտեղ այս
գիշեր տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան
տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշաններ։ Վթարի վայրում
երթևեկության թույլատրելի արագությունը 50կմ/ժամ է։

Նշենք, որ շինարարական
աշխատանքներ իրականացվող ճանապարհահատվածներում երթևեկության արագությունը
և անվտանգության միջոցները սահմանվում են ըստ Ժամանակավոր երթևեկության
կազմակերպման պլանի, որը համաձայնեցված է ՆԳՆ հետ՝ շինարարության ընթացքում
ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։


Վթարից հետո «Սինոհիդրո» ընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՀՀ ՆԳՆ
հետ՝ երթևեկությունն ուղղորդելու և դեպքի վայրի կարգի բերման նպատակով։
Մեր ցավակցությունն ենք հայտնում ավտովթարի զոհերի ընտանիքներին և
հարազատներին, վթարից տուժածներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

«Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ

  • Կիսվել: