կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու Երեւանի որոշ հատվածներում

Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու Երեւանի որոշ հատվածներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 30-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Ավագ Պետրոսյան փողոցի, Սայաթ Նովա 20, Թումանյան 10, 12 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: