հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մարզում

Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու,

Կոտայքի մարզի Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: