կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Վայք քաղաքում

Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Վայք քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ին ժամը 09:00-19:00  կդադարեցվի Վայոց Ձորի  մարզի Վայք քաղաքի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: