չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վթարի հետևանքով տուժածներից երկուսը Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ

Վթարի հետևանքով տուժածներից երկուսը Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ

Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
 
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածներից մեկն արդեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, մյուսը դեռևս հետազոտման փուլում է:
 
«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող քաղաքացին նույնպես հետազոտման փուլում է: Վերջիններիս առողջական վիճակի մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:
 
Հիշեցնենք, որ վթարից տուժածներից մեկը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում է, երկուսը` Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

  • Կիսվել: