կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վթարի ենթարկված ձիերի տերը հայտնաբերվել է

Վթարի ենթարկված ձիերի տերը հայտնաբերվել է

Վթարի ենթարկված ձիերի տերը հայտնաբերվել է։ Եկել է, և ոստիկանության աշխատակիցների ու փրկարարների օգնությամբ ձիերը դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քանի ժամից ավել Իսակովի պողոտայում «Ոսկե համբույր» հանդիսությունների սրահի դիմաց ձին և քուռակը անօգնական վիճակում էին հայտնվել:

Քուռակի հետևի 2 ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել:

  • Կիսվել: