ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վթարի է ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանի որդին

Վթարի է ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանի որդին

Tert.am-ի տեղեկություններով վթարի է ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի տեղակալ Մուշեղ Բաբայանի որդին՝ Ավետիք Բաբայանը։ Նոյեմբերի 14-ի երեկոյան Նուբարաշենի խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, իրար են բախվել Opel Astra,  Honda CRV, Nissan Tiida և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները, բռնկվել է հրդեհ։

Ավետիք Բաբայանը և ևս մեկ վարորդ մարմնական վնասվածքներով տեղափոխվեն են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 

Նշենք, որ նա աշխատում է Ոստիկանության կրթահամալիրում։

  • Կիսվել: