ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում

Վթարային ջրանջատում Գեղարքունիքում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 6-ին՝ ժամը 07.00-ից մինչև ապրիլի 7-ը ժամը 07.00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

  • Կիսվել: