երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վթարային ջրանջատում Երևանում և մազերում

Վթարային ջրանջատում Երևանում և մազերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 6-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Ավան 3-14 փողոցների և նրբ., Դավիթ Մալյան 2/2-33/6 տների ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 6-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 6-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ղուկասավան գյուղի ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 6-ին ժամը 08:00-ից մինչև սեպտեմբերի 7-ը 08:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ազատաշեն, Խաչփար, Նորաբաց, Գետափնյա գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: