շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել

Վթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 25-ին, ժամը 17:38-ին ահազանգ է ստացել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1991 թ.) և «BMW» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Ա. Պ․-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ․ Մ․-ն (ծնված 1993 թ․) և Գ․ Խ․-ն (ծնված 1993 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիան քաղաքի ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա. Պ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

  • Կիսվել: