ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կա զոհ և վիրավոր

Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կա զոհ և վիրավոր

Մայիսի 21-ին, ժամը 21:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գոռ Զ․, ծնված 1974 թ․) և «ԳԱԶ-2410» (վարորդ՝ Գրիշա Ն․, ծնված 1958 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդները հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները Գրիշա Ն․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր։ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: