չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Վթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ

Վթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ

Մայիսի 15-ին, ժամը 21։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Սարո Մ․, ծնված 1991 թ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Գագիկ Ա․, ծնված 1987 թ․) մակնիշերի ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորները (Քրիստինե Մ., ծնված 1989 թ․, Աննա Ա․, ծնված 1990 թ․ և Գագիկ Ա․, ծնված 1987 թ․) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասախան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» (վարորդ՝ Գագիկ Ա․) մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: