երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Վթար՝ Իջևան-Բերդ ավտոճանապարհին. տուժած վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Վթար՝ Իջևան-Բերդ ավտոճանապարհին. տուժած վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Հունվարի 20-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Lada» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:

«Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է։  

  • Կիսվել: