երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. կա տուժած

Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. կա տուժած

Դեկտեմբերի 20-ին, ժամը 10։48-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1985 թ.) ավտոճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ։

 

  • Կիսվել: