հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վստահ եմ, որ աղբամանները գողանալու են. Քաղաքապետ

Վստահ եմ, որ աղբամանները գողանալու են. Քաղաքապետ

Այն աղբամանները, որոնք որ դրված են, ես կարծում եմ, որ այդ աղբամանները գողանալու են, անկեղծ եմ ասում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետրանում գործակարգավարական խորհրդակցության նիստին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա նկատեց, որ նախահաշվով բավականին մեծ թիվ էր կազմում՝ 240 միլիոն դրամ: Քաղաքապետը նշեց, որ  այստեղ ինքը ուրիշ լուծում է մտածել:

«Իհարկե պատրադիր է, որ ունենանք աղբամաններ, բայց ավելի քան վստահ եմ, որ գողանալու են: Ու ստացվելու է 240 միլիոն դնելու ենք, լուսաբանելու ենք, տեսեք աղբամաններ ենք դրել կանգառասրահների կողքը ու հայտնվելու է տարբեր մարդկանց ամառանոցներում կամ ինչ-որ տեղեր»,- ասաց նա:

  • Կիսվել: