շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանում, մինչև 18 տարեկան քաղաքացիները կստանան 200 լարի միանվագ օգնություն

Վրաստանում, մինչև 18 տարեկան քաղաքացիները կստանան 200 լարի միանվագ օգնություն

Վրաստանի մինչև 18 տարեկան քաղաքացիները կստանան միանվագ օգնություն 200 լարիի չափով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին, փոխանցում է 1tv.ge-ն։ 

Գախարիայի խոսքով, երեխաներին սոցիալական օգնություն կտրվի ուսումնական տարվա սկզբին:

«Տնտեսական ճգնաժամում մեր քաղաքացիները, մինչև 18 տարեկան երեխաները պետության կողմից կստանան 200 լարիի օգնություն և դա կլինի երեխաներին ցուցաբերած կարևորագույն սոցիալական օգնությունն այս ճգնաժամում»,- հայտարարել է վարչապետը:

  • Կիսվել: