ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է պատրիարք Իլյա Երկրորդի հետ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է պատրիարք Իլյա Երկրորդի հետ

Հոկտեմբերի 7-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ։
 
Դեսպանը պատրիարքին ներկայացրել է արցախա-ադրբեջանական պատերազմում ընթացող զարգացումները։
 
Դեսպան Սադոյանն անդրադարձ է կատարել Թուրքիայի ներգրավվածությանը ռազմական գործողություններին՝ շեշտելով դրա անթույլատրելությունը և ողջ տարածաշրջանի համար վտանգավորությունը։
 
Այդ համատեքստում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից ահաբեկիչ-զինյալների ներգրավմանն Արցախի դեմ ռազմական գործողություններում։
 
Նշվել է, որ ահաբեկիչների առկայությունը տարածաշրջանում մեծ վտանգ է պարունակում նաև Վրաստանի համար։
 
Համայն Վրաստանի պատրիարքը նշել է, որ իրենք մեծ ցավ են ապրում ստեղծված իրավիճակի համար և խաղաղություն մաղթել։
 

  • Կիսվել: