հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի խորհրդարանի փոխխոսնակի հետ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի խորհրդարանի փոխխոսնակի հետ

Մարտի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանիի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև «Քաղաքացիներ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեկո Էլիսաշվիլին։
 
Հանդիպմանը զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ։

  • Կիսվել: