հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 274 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 274 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 274 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 84 762 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 21,56%, վերջին 14 օրը՝ 18,99%, վերջին 7 օրը՝ 22,67%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 145 508 դեպք: Ապաքինվել է ևս 8 400 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 995 328:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 91։

Երկրում ընդհանուր կատարվել է 2 704 957 պատվաստում, օրական՝ 8 310:

  • Կիսվել: