հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման վճարը կբարձրանա

Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման վճարը կբարձրանա

Վրաստանում բեռնատարների տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարը կբարձրանա 75 տոկոսով՝ 200 լարիից հասնելով 350 լարիի։

Բեռնափոխադրողների համար նորացված սակագները ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունիսի 20-ից։

Գործող օրենքի համաձայն՝ տուրքի վճարումից ազատվում են միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք բեռնափոխադրում են ծովային նավահանգստի տարածքից մինչև մոտակա մաքսային հսկողության գոտի՝ 10 կմ շառավղով կամ հակառակ ուղղությամբ։

BM.ge-ն գրում է, որ փոփոխությունները երաշխավորում են, որ Վրաստանի եկամուտները բեռների տարանցումից կավելանան տասնյակ միլիոնավոր դոլարներով, նշում է BM.ge-ն։

2022 թվականի առաջին եռամսյակում տարանցիկ ճանապարհով հանրապետությունով անցած ապրանքների թիվը գերազանցել է 116 հազարը, իսկ բյուջեի եկամուտները կազմել են 23,2 միլիոն լարի։ Ըստ կանխատեսումների, 2023 թվականին Վրաստանով կանցնի առնվազն 355 հազար բեռնատար, իսկ ընդհանուր եկամուտը կգերազանցի 130 միլիոն լարին։

  • Կիսվել: