երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հավաք են անցկացրել

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հավաք են անցկացրել

Սեպտեմբերի 2-ին, Թբիլիսիում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հավաք են անցակցրել են, որի ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Հավաքին մասնակցել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը։ Այս մասին տեղեկանում ենք aliq.ge-ից։

Տեղեկության համաձայն, որը տարածում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և արցախցիներին` մաղթելով ոգու ամրություն և տոկունություն` նման ծանր պայմաններին դիմագրավելու համար:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ՝ ներկաների կողմից ընդգծվել է Վրաստանի լրատվականների կողմից Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին ոչ բավարար լուսաբանման փաստը:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 2-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կայացել է հանրահավաք՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։ Հանրահավաքը կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։

  • Կիսվել: