ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանի գործընկեր դպրոցների միջև համագործակցության աշխարհագրությունն ընդլայնվում է

Վրաստանի գործընկեր դպրոցների միջև համագործակցության աշխարհագրությունն ընդլայնվում է

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը «Գարի Դավթյանի տիկնիկների տանը» հանդիպել է «Ուսումնական գարունը Թբիլիսիում» ծրագրի շրջանակներում Երևանից ժամանած Մ․ Սեբաստացու անվան կրթահամալիրի սաների և նրանց ուղեկցող մանկավարժների հետ։

Ողջունելով ներկաներին` ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորել է, որ կրթահամալիրում արդեն երկար տարիներ դասավանդվում է վրացերեն լեզու և գրականություն, և այդ ճանապարհով համագործակցության ամուր կամուրջներ են կառուցվում երկու պետությունների միջև։ Սմբատյանը համոզմունք է հայտնել, որ հետագայում կրթահամալիրի շրջանավարտներն իրենց յուրովի ներդրումն են ունենալու հայ-վրացական դարավոր բարեկամության զարգացման ու առավել ամրապնդման գործում։

Կրթահամալիրի վրաց լեզվի ուսուցչուհի Ռինա Շագինյանը ուրախությամբ փաստել է, որ իրենց դպրոցի և Վրաստանի գործընկեր դպրոցների միջև համագործակցության աշխարհագրությունն ընդլայնվում է՝ ընդգրկելով Վրաստանի շրջանները ևս։ Թբիլիսյան մշակութային հյուրընկալ տան այցելուները դիտել են տիկնիկագործ Ժաննա Դավթյանի իմպրովիզ ներկայացումը։

  • Կիսվել: