կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաստան մուտք գործելիս մինչև 10 տարեկանների համար ՊՇՌ թեստ ներկայացնելու կարիք չի լինի

Վրաստան մուտք գործելիս մինչև 10 տարեկանների համար ՊՇՌ թեստ ներկայացնելու կարիք չի լինի

Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

«Մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ PCR թեստ անելու պայմանը»,- հայտնում է դեսպանությունը։

Հիշեցնենք, որ Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 356,920 է, որից 5,114-ը մահացել է, 342,720-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 9,086 մարդ։ Նախօրեին Վրաստանում գրանցվել է վարակման 741 նոր դեպք։

  • Կիսվել: