Վրաերթի ենթարկված տղամարդը 2 օր անց հիվանդանոցում մահացել է
Մարտի 17-ին, ժամը 22.30-ին, Երևանի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 19-ին, ժամը 08.30-ին, 62-ամյա Աշոտ Մարտիրոսյանը, գիտակցության չգալով, մահացել է:


