ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին վերականգնվել է ծանր բեռնատարների երթևեկությունը

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին վերականգնվել է ծանր բեռնատարների երթևեկությունը

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին վերականգնվել է ծանր բեռնատարների երթևեկությունը, հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։

Նշվում է, որ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով: Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև 8-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներին թույլատրվում է միակողմանի երթևեկել թունելում: 

  • Կիսվել: