ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
«Volkswagen Touareg»-ն արգելափակվել է Քարի լիճ տանող ավտոճանապարհին

«Volkswagen Touareg»-ն արգելափակվել է Քարի լիճ տանող ավտոճանապարհին

Հունվարի 13-ին՝ ժամը 08:21-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղեր գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Քարի լիճ տանող ավտոճանապարհին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան։

  • Կիսվել: