ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վկայականներ և հուշանվերներ՝ Շիրակի մարզի պարեկներին ու հրամանատարական կազմին (տեսանյութ)

Վկայականներ և հուշանվերներ՝ Շիրակի մարզի պարեկներին ու հրամանատարական կազմին (տեսանյութ)

Հունվարի 17-ին պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողներն ու հրամանատարական կազմը ստացան միջազգային կարգի վկայականներ և խրախուսական հուշանվերներ:

Ոստիկանությունը շարունակում է քաղաքացիական և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը: Հերթական համատեղ աշխատանքը «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ էր: 2022 թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողների և հրամանատարական կազմի համար հիմնադրամն անցկացրեց վերապատրաստման ծրագրեր: «Սթրեսակայունություն» և «Հաղորդակցում» թեմաները նախատեսված էին գումարտակի անձնակազմի և հրամանատարության համար, իսկ «Կառավարում» թեման միայն հրամանատարական կազմի համար էր:

Համագործակցության ընթացքում Ռազմավարությունների ազգային կենտրոնի կողմից իրականացվել է արտաքին ծառայության մոնիթորինգ, որի արդյունքում առավել աչքի ընկած և վերապատրաստման ծրագրերի ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցած պարեկային 35 ծառայողների տրվել են միջազգային կարգի վկայականներ և խրախուսական հուշանվերներ։

Շիրակի մարզի պարեկային մյուս ծառայողներին ևս հանձնվել են վկայականներ։ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Կարեն Կուրեղյանը և հրամանատարական կազմի այլ անդամներ ստացան համագործակցության, կազմակերպչական աշխատանքներին օժանդակելու, ինչպես նաև «Կառավարում» թեմայով վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար պատվոգրեր։

  • Կիսվել: