հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Վիճակը շարունակում է մնալ լարված` մեծ դժվարությամբ տարածքից դուրս են բերում վիրավորներին

Վիճակը շարունակում է մնալ լարված` մեծ դժվարությամբ տարածքից դուրս են բերում վիրավորներին

Քիչ առաջ խոսեցի Ապրելու երկիր կուսակցության Տեղ համայնքի խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանի հետ, ով գտնվում է փոխհրաձգության հատվածում։ Այս մասին հայտնում է Մովսես Առաքելյանը։

"Վիճակը շարունակում է մնալ լարված, ունենք զոհեր և վիրավորներ։ Այս պահին մեծ դժվարությամբ տարածքից դուրս են բերում վիրավորներին",- գրել է նա։

Նշենք` Ադրբեջանի պաշտպանություն նախարարությունն էլ, հայտնելով իրենց կողմից զոհերի և վիրավորների մասին, նշել է, որ «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմում»։

  • Կիսվել: