չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վիճաբանությունից հետո «Վերելք» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց

Վիճաբանությունից հետո «Վերելք» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց

Հունիսի 20-ին՝ ժամը 08։30-ին, Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում լարված իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին տեղեկացնում է Վերելք, Միտք, Միասնություն, Ուժ կուսակցության ֆեսբուքյան էջը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «ՎԵՐԵԼՔ» կուսակցության վստահված անձը նկատել է խախտումներ, որոնց վերաբերյալ փորձել է ստանալ պարզաբանումներ։ Դրանից հետո ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն։ Սկսվել է ծեծկռտուք:

«ՎԵՐԵԼՔ» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց։

Պահանջում ենք պատկան մարմիններից կատարել գործի օբյեկտիվ և անաչառ հետաքննություն»։

 

  • Կիսվել: