կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում գործող ռեստորանային համալիրներից մեկում

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում գործող ռեստորանային համալիրներից մեկում

Հոկտեմբերի 21-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել «Կովկաս» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակցից, որ նշված ռեստորանային համալիրում հաճախորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո վերջիներս ավտոմեքենաներով հեռացել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-01։50-ն ընկած ժամանակահատվածում նշված ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 32-ամյա Բորիս Մ-ի, 31-ամյա Սարգիս Մ-ի, 34-ամյա Կարեն Մ-ի և 23-ամյա Արամ Ի-ի միջև, որի ժամանակ նշված անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա Kia, Nissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաներով հեռացել են։

Կենտրոնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով խուլիգանություն հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

  • Կիսվել: