հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վիճաբանությայն ընթացքում հրացանով կրակողը ներկայացել է ոստիկանություն

Վիճաբանությայն ընթացքում հրացանով կրակողը ներկայացել է ոստիկանություն

Հունվարի 22-ին մի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի շրջանում հրազենային վիրավորումով բուժօգնության է դիմել մի երիտասարդ։

Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, զուգահեռ ձեռնարկվեցին միջոցառումներ՝ պարզելու դեպքի վայրը։ Շուտով պարզվեց, որ նույն օրը Արտաշատի Աճառյան եւ Գրիգոր Զոհրապի փողոցների խաչմերուկում Արտաշատի մի քանի բնակիչների միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն եւ ծեծկռտուք, ինչի ընթացքում էլ երիտասարդը ստացել էր հրազենային վիրավորումը։

Հարուցվեց քրեական գործ։ Պարզվեց, որ վիճաբանության ընթացքում երիտասարդի ոտքին որսորդական հրացանով կրակել է Արտաշատի 33-ամյա մի բնակիչ։

Փետրվարի 18-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Ոստիկանները սկսեցին որոնողական եւ բացատրական աշխատանքներ։

Ոստիկանության գործողություններն արդյունք տվեցին ամիսներ անց։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 13-ին Արտաշատի 33-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն եւ տվեց խոստովանական բացատրություն։ Նա ներկայացրեց նաեւ որսորդական հրացանը եւ հայտնեց, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։

Նշանակվել է փորձաքննություն։

Արտաշատի 33-ամյա բնակիչը կալանավորված է։

Քննությունը շարունակվում է։

  • Կիսվել: