Վիտալի Մանսկու գրառումից հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը չեղարկել է «Արտդոկֆեստ»-ի անցկացումը բուհում
Վիտալի Մանսկու գրառումից հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը որոշում է կայացրել չեղարկել «Արտդոկֆեստ»-ի անցկացումը բուհում։ Այս մասին հայտարարություն է տարածել ինստիտուտը․
««Արտդոկֆեստ» փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկու ֆեյսբուքյան վերջին հրապարակումից հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը որոշում է կայացրել չեղարկել նոյեմբերի 23-26-ը փառատոնի անցկացումը բուհում»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանում քանիցս ջերմ ընդունելություն վայելած ռեժիսոր Վիտալի Մանսկին երեկ Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանից լուսանկար է հրապարակել, եւ բուռն ոգեւորությամբ գրել է, որ արդեն երկու անգամ իրեն բախտ է վիճակվում Ադրբեջանի «Հաղթանակի օրով» լինել այդ երկրում:
Նաեւ գրել է, թե այնքան է տպավորվել առաջին անգամ «Հաղթանակի օրվանից» , որ հիմա եկել է հատուկ նկարելու տոնական մթնոլորտը: