Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 73-ով, մահացել է 3 մարդ․ Մանրամասներ
Հայաստանում ապրիլի 24-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1596 դեպք։ Ապրիլի 23-ի հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 73-ով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 728 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 841 մարդ։ Կատարվել է ընդհանուր 16551 թեստ՝ նախորդ օրվա համեմատ 591-ով ավելի։ Մինչ օրս մահացել է 27 քաղաքացի։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:



