ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վերջին մի քանի օրերի ընթացքում ստուգայց է կազմակերպվել Երևանի իրացման ցանցի մոտ 50 խոշոր օբյեկտներում․ ՍԱՏՄ

Վերջին մի քանի օրերի ընթացքում ստուգայց է կազմակերպվել Երևանի իրացման ցանցի մոտ 50 խոշոր օբյեկտներում․ ՍԱՏՄ

Covid-19-ի կանխարգելման համար սահմանված նորմերի կատարման վերահսկողությունը շարունակում է մնալ ՍԱՏՄ թիրախում: Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի իրացման ցանցում։

Արձանագրություններ չեն կազմվել: Վերջին մի քանի օրերի ընթացքում ստուգայց է կազմակերպվել Երևանի իրացման ցանցի մոտ 50 խոշոր օբյեկտներում, կազմվել է 7 արձանագրություն: Խախտում թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կկիրառվի «նախազգուշացում» վարչական պատասխանատվություն միջոցը: Կրկնվելու դեպքում՝ նախատեսվում է տուգանք 100-300 հազար դրամի չափով:

Ստուգայցերը շարունակվելու են:

 

  • Կիսվել: