կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
 Վերջին հրաժեշտը թագուհուն․ հազարավոր մարդիկ հավաքվել են Բուքինգհեմյան պալատի մոտ

Վերջին հրաժեշտը թագուհուն․ հազարավոր մարդիկ հավաքվել են Բուքինգհեմյան պալատի մոտ

Կանգառ Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում: ՏԱՍՍ-ը կադրեր է հրապարակել Բուքինգհեմյան պալատից, որտեղ հազարավոր մարդիկ են հավաքվել։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան սկսել է 10-օրյա հրաժեշտը Եղիսաբեթ II-ին։ Հրաժեշտի արարողության շրջանակում թագավորական ընտանիքի կայքում թողարկվել է ցավակցական գիրք: Ամբողջ երկրում կեսօրից հետո 1 ժամվա ընթացքում եկեղեցիների զանգերը կղողանջեն: Բացի դա, ️Համայնքների պալատը կհանդիպի 12.00-ին (Երևանի ժամանակով 15.00-ին), որ խորհրդարանականները հարգանքի տուրք մատուցեն թագուհու հիշատակին, հանդիպումը կտևի տասը ժամ։ Իսկ թագուհու մարմնով դագաղը մեկ օր կգտնվի Էդինբուրգի (Շոտլանդիա) Սուրբ Էգիդիուսի տաճարում, որ մարդիկ հրաժեշտ տան նրան։
 Թագուհու մահից հետո մեծ թվով բրիտանացիներ ծաղիկներ են խոնարհել Բուքինգհեմյան պալատի դարպասների դիմաց՝ ի հիշատակ թագուհու: Նրանք հավաքվել են պալատի դարպասների մոտ, անհրաժեշտություն է առաջացել ցանկապատներ տեղադրելու: Հաղորդվում է, որ գիշերն էլ շատերը վանկարկել են «Կեցցե թագավորը»:

 

  • Կիսվել: