շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վերջին 2 տարվա ընթացքում ավտոպատահարների հետևանքով կյանքից հեռացել է 400 քաղաքացի. ուշագրավ թվեր

Վերջին 2 տարվա ընթացքում ավտոպատահարների հետևանքով կյանքից հեռացել է 400 քաղաքացի. ուշագրավ թվեր

2022 թվականի համեմատ Հայաստանում մահացության թվերը նվազել են։ 2022 թվականին մահացել է 14 հազար 679 մարդ, իսկ 2023 թվականին 12 հազար 472 հազար մարդ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մահացությունների հիմնական պատճառը, որից միայն այս տարի մահացել է 6 739 մարդ, արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։ Մահացության հաջոդ ամենախոշոր պատճառը նորագոյացություններն են՝ քաղքցկեղը, որից տարեկան մահանում է 2 հազարից ավել մարդ։

Հիվանդությունների ֆոնին թերևս ամենացավալին այն է, որ մահացությունների մեծ թվի մեջ իրենց բաժինն ունեն ավտոպատահարները։

Վերջին 2 տարվա ընթացքում ավտոպատահարներից մահացել է 400-ից ավել քաղաքացի, որը գերազանցում է էնդոկրին համակարգի հիվանդությունների պատճառով մահացած քաղաքացիների թվին։ Այսինքն, մահացությունների գրեթե 3 %-ի պատճառը ավտովթարներն են։

Հիշենք նաև Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարը, որի հետևանքով մահացավ 11 մարդ։

  • Կիսվել: