ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Վերջին 2 օրերին բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից տուժած 52 անձ

Վերջին 2 օրերին բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից տուժած 52 անձ

Վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ։

Այդ թվում՝  8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր), 49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։  

«Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից։

Հ.Գ. նկարում 10 ամյա երեխայի երկու մատի դիստալ ֆալանգների ջնջխման ռենտգեն նկարն է, որը տեղի է ունեցել ամանորյա գիշերը»,- հավելել է նա։

  • Կիսվել: