ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերջերս վաճառել իմ «Հյունդա» ավտոմեքենան և գումարը՝ որպես ավանդ, դրամով պահում եմ բանկում. Փաշինյան

Վերջերս վաճառել իմ «Հյունդա» ավտոմեքենան և գումարը՝ որպես ավանդ, դրամով պահում եմ բանկում. Փաշինյան

Վերջին երկու տարիներին բանկային համակարգում դոլարիզացիայի մակարդակի նվազման միտումներ են նկատվում: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, 2019-ին առևտրային բանկերի տրամարդված դոլարիզացիայի մակարդակը կազմել է 53 տոկոս՝ նախորդ տարվա 59,5 տոկոսի փոխարեն, ավանդների դոլարիզացման մակարդակը 2019 թվականին կազմել է 59,3 տոկոս՝ նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն։

«Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները ավելի ու ավելի շատ են վստահում դրամին և նախընտրում են իրենց ավանդները դրամով պահել, նաև վարկերը դրամով վերցնել»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջերս վաճառել է իրեն պատկանող «Հյունդայի» մեքենան և գոյացած գումարը՝ որպես ավանդ, դրամով պահում է բանկում:

«Կարծում եմ, որ մեր ազգային դրամին պետք է այդպիսի վստահությամբ վերաբերվենք»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: