շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վերին Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատարների համար

Վերին Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատարների համար

Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով երկկողմանի  դադարեցվել է բեռնատարների երթևեկությունը ռազմավարական ճանապարհով, հայտնում է ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

«Վլադիկավկազ - Լարս հատվածում ծանր բեռնատարների երթևեկությունը ՌԴ - ից դուրս գալու ուղղությամբ կիրակի ժամը 18:45-ից արգելվում է մինչև հատուկ կարգադրություն»,-  ասվում է հաղորդագրության մեջ։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։

  • Կիսվել: