ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերին Լարսում գտնվող քաղաքացիները նախօրեին կայացած Սոչի-Երևան չվերթով հրաժարվել են վերադառնալ ՀՀ. ԱԳՆ խոսնակ

Վերին Լարսում գտնվող քաղաքացիները նախօրեին կայացած Սոչի-Երևան չվերթով հրաժարվել են վերադառնալ ՀՀ. ԱԳՆ խոսնակ

Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվող ՀՀ քաղաքացիների հետ մշտական կապի մեջ է մաքսային կցորդը։ ՀՀ քաղաքացիները ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով: Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ է լինել օտարերկրյա քաղաքացիների համար:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել էր կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն երեկ կայացած Սոչի-Երևան, ինչ,ես նաև առաջիկայում կայանալիք թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը:

Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պնդելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով: Հավելեմ, որ առաջիկա օրերին կայանալիք թռիչքն արդեն իսկ համալրված է։

Ընդգծենք, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո»,-ասել է նա:

  • Կիսվել: