Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի 6-7-րդ կմ-ում երթևեկելիս արագությունը չգերազանցել. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի 6-7-րդ կմ-ում իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Կատարվող շինարարությամբ պայմանավորված՝ նշված ճանապարհին երթևեկության արագությունը ժամանակավորապես սահմանափակվում է՝ սահմանվելով 30կմ/ժ։ Այս մասին հայտնումէ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
՛՛Հարգելի վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր, չգերազանցել արագությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


