կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վերին Խոտանան գյուղում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը․ Փրկարարները քարշակել են

Վերին Խոտանան գյուղում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը․ Փրկարարները քարշակել են

Սեպտեմբերի 3-ին, ժամը 23:30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 300 մ քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․), վերջինս շարունակել է ընթացքը:

  • Կիսվել: