երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վենետիկի Սուրբ Ղազար կղզում անցկացվում է «Հավատք և գործք» համաժողովը (տեսանյութ)

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում անցկացվում է «Հավատք և գործք» համաժողովը (տեսանյութ)

«Աստվածամոր տուն» հիմնադրամը Մխիթարյան միաբանության և Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության հովանավորությամբ, 2020թ. փետրվարի 7-8 Վենետիկի Սուրբ Ղազար կղզում նախաձեռնել է «Հավատք և գործք» համաժողովը, որի նպատակն է՝ ժամանակակից աշխարհում, ուր հավատը կանգնած է մեծ մարտահրավերների առջև, հայ հասարակության ուշադրությունը բևեռելու հավատք-գործք փոխշաղկապված հասկացության վրա: Քննարկումներն անցկացվել են Վենետիկում՝ Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար մայրավանքում, գրում է tert.am-ը:

Համաժողովին մասնակիցներն իրենց ելույթներում խոսել են առկա մարտահրավերներից, որոնք հնարավոր է հաղթահարել հավատքով ու գործքով: Համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել նաև Վատիկանից Քահանայապետական խորհրդի նախագահը:

Կարդինալ Կուրդ Կոխի ուղերձը փոխանցել է Քրիստոնեական միասնության միաբանության ներկայացուցիչը. «Համատիեզերական այս ձեռնարկը կազմակերպվել է հենց Մխիթարի բացառիկ գործքի բնօրրանում: Նա համոզված էր, որ հոգևոր վերածնունդը անբաժանելի է մշակութային վերածնունդից, և Սուրբ Ղազարը դաձավ հոգևորով ողողված մշակութային դարբնոց, ուղենիշ աշխարհի բոլոր հայերի համար»:

Ընդլայնված քննարկումներն անցկացվել են թեմատիկ նիստերով: Քննարկումների գլխավոր հարցը եղել է՝ ինչպե՞ս հավատն ու բարի գործերը կապել իրար:

Առաջին նիստի թեման է՝ «Հավատը` թվային ժամանակներում»: Մասնագետները համացանցը դիտարկում են որպես վտանգ և մարտահրավեր՝ կրոնին ու հավատին, հետևաբար, ի՞նչ լուծում առաջարկել և ինչպե՞ս դիմագրավել: Համաժողովի գաղափարախոսության հիմքում Հակոբոս Առաքյալի հայտնի նախադասությունն է. «Հավատքն առանց գործի մեռյալ է»: Հավատքի ու գործի գլխավոր ազդակը հասնելու է ու համախմբելու է բարեսիրական մոտեցումներով առաջնորդվող հազարավոր մարդկանց:

  • Կիսվել: