շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վայոց ձորի Նորավանքի եկեղեցական համալիրում 24-ամյա տղան իր նշանդրեքին ինքնաձիգից կրակոցներ է արձակել

Վայոց ձորի Նորավանքի եկեղեցական համալիրում 24-ամյա տղան իր նշանդրեքին ինքնաձիգից կրակոցներ է արձակել

Սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում. ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 16-ին «Նորավանք» եկեղեցական համալիրում կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը Լ:

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ կրակոցները արձակել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Ալոյանը՝ իր նշանադրության արարողության ժամանակ։

Նա հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անձի առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել դեպի օդ՝ խաթարելով համալիրի տարածքում գտնվող անձանց անդորրը:

Վայոց ձորի ոստիկանությունում նաև օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նա գտնվում է Երևան քաղաքում, և ոստիկանները Արշակունյաց պողոտայում հայտնաբերել են նրան և տեղափոխել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Պարզվել է նաև, որ նշված դեպքը տեսանկարահանվել և հրապարակվել է Instagram սոցիալական կայքում։

Ձեռնարկվում են նաև միջոցառումներ ինքնաձիգը հայտնաբերելու և դեպքի հանգամանքները ամբողջական պարզելու ուղղությամբ։

  • Կիսվել: