Վայոց ձորի մարզում բախվել են Nissan-ն ու «06»-ը. կա վիրավոր
Երեկ՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Ալավերդյան փողոցում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Վիլյամ Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի և 33-ամյա Արսեն Հարությունյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրաարները հոսնքրզլեեն ավոեմենները, փակել գազաբոլներն ու սամզնատեկ արծքը։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխվորությամբ։
Տեղում ուժեացված ծառայություն են կատարել նույն վաշտի տեսուչներ Հայկ Հախնազարյանը, Իսրայել Մարտիրոսյանն ու Մովսես Մնացականյանը։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հմայակ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։