երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Վայոց Ձորի Շատին գյուղում սողանք է տեղի ունեցել. մոտ 450 խմ հողային զանգված սահել է հարակից ձորը

Վայոց Ձորի Շատին գյուղում սողանք է տեղի ունեցել. մոտ 450 խմ հողային զանգված սահել է հարակից ձորը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 08։49-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի Հոստուն թաղամասի տներից մեկին հարակից հողամասում ակտիվացել է սողանք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։Պարզվել է, որ Հոստուն թաղամասի 19-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին հարակից հողամասում մոտ 200 քմ տարածքում ակտիվացել է սողանք՝ մոտ 450 խմ հողային զանգված սահել է հարակից ձորը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

  • Կիսվել: