կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարորդներին կոչ ենք անում հատկապես այս օրերին լինել ուշադիր‚ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ «Ճանապարհային դեպարտամենտ»

Վարորդներին կոչ ենք անում հատկապես այս օրերին լինել ուշադիր‚ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ «Ճանապարհային դեպարտամենտ»

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան առատ տեղումներ են‚ որոշ հատվածներում՝ բուք‚ ցածր տեսանելիություն։

 

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ են տանում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին՝ կատարելով ձնամաքրում‚ ճանապարհների երթևեկելի մասի մշակում՝ աղավազային խառնուրդով։

 

«Վարորդներին կոչ ենք անում հատկապես այս օրերին լինել ուշադիր‚ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ճանապարհների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ կարող եք ստանալ զանգահարելով շուրջօրյա գործող 010 562533 հեռախոսահամարին»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: