կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ԱԻՆ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 08:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

  • Կիսվել: